Բալի խմբային տուր

  • от USD 4 113
    Экскурсионный тур
    Перелет включен
  • 12 дней / 11 ночей
  • Месяцы: Сентябрь
  • День 1

    Մեկնում

    ✅ Մեկնում Զվարթնոց օդանավակայանից Բալի՝ հայախոս ուղեկցորդի ուղեկցությամբ:
  • День 2

    Ժամանում, տրանսֆեր օդանավակայանից հյուրանոց

    ✅ Դիմավորում Բալիի միջազգային օդանավակայանում

    ✅ Տեղափոխում հյուրանոց՝ Padma Ubud 5*, հանգիստ հյուրանոցում։
  • День 3

    Բատուր հրաբուխ - Բատուր լիճ - Բեսակիհ տաճար - Ուբուդի Արհեստավորների գյուղեր - սուրճի, կակաոյի, վանիլի արևադարձային այգիներ

    ✅ Նախաճաշ հյուրանոց


    Այս էքսկուրսիայի երթուղին անցնում է գրեթե ամբողջ կղզով։ Ճանապարհորդության հիմնական նպատակն է այցելել Բալիի երկու կարևորագույն տեսարժան վայրերը՝ Բատուր հրաբուխն իր հրաբխային լճով և Բեսակիհ տաճարը։

    ✅ Առաջին կանգառը կլինի դիտակետում, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Բատուր հրաբուխը։ Այն գտնվում է Ասիայի ամենամեծ կալդերայի (հրաբխի խառնարանի) ներսում, որը ձևավորվել է հզոր ժայթքման արդյունքում։ Հրաբխի լանջերին մինչ օրս պահպանվել են սառած լավայի հոսքերը՝ որպես անցյալ դարի ժայթքման վկայություն։

    ✅ Հրաբխի կողքին է գտնվում Բալիի ամենագեղեցիկ լճերից մեկը՝ Բատուր լիճը, որը կղզու ամենամեծ հրաբխային լիճն է։ Ըստ տեղական հավատալիքների՝ լիճը սնվում է 11 բնական աղբյուրներից։

    ✅ Հաջորդ կանգառը կլինի Բեսակիհ տաճարում՝ Բալիի գլխավոր և ամենասրբազան տաճարում, որը հայտնի է որպես «Տաճարների մայր»։ Այն կառուցվել է կղզու ամենաբարձր լեռան՝ Ագունգիստորոտում։ Լեռն ու տաճարը համարվում են Բալիի ամենապաշտելի սրբավայրերից։ Տաճարային համալիրը բաղկացած է 22 առանձին տաճարներից և գտնվում է ծովի մակարդակից մոտ 1000 մետր բարձրության վրա։ Այն բաց է միայն մասամբ, ինչի շնորհիվ պահպանել է իր դարավոր խորհրդավորությունը։


    ✅ Ճաշ

    ✅ Էքսկուրսիայի ընթացքում կայցելեք նաև Ուբուդի արհեստավորների գյուղերը, որոնց բնակիչները դարեր շարունակ սերնդեսերունդ պահպանել են Բալիի ավանդական արհեստները։ Այստեղ կտեսնենք արծաթյա զարդեր, փայտի փորագրության եզակի աշխատանքներ և տեղական վարպետների ստեղծագործությունները։

    ✅ Այնուհետև կայցելենք արևադարձային այգի, որտեղ աճեցնում են սուրճ, կակաո և վանիլ։ Այստեղ հնարավորություն կունենանք համտեսելու տարբեր տեսակի անուշաբույր թեյեր, կակաո և թարմ բոված սուրճ։ Կտեսնենք նաև լուվակ կենդանուն, որի շնորհիվ արտադրվում է աշխարհի ամենաթանկարժեք սուրճերից մեկը՝ Kopi Luwak։

    ✅ Խորհուրդ ենք տալիս ձեզ հետ վերցնել.

    🔸 թեթև վերնազգեստ (լեռներում կարող է զով լինել),
    🔸 հարմարավետ կոշիկ,
    🔸 կանխիկ գումար՝ հուշանվերներ և մրգեր գնելու համար։

  • День 4

    Ազատ օր

    ✅ Նախաճաշ հյուրանոցում


    ✅ Հանգիստ հյուրանոցում

  • День 5

    Բալիի հայտնի ճոճանակներ - Կապիկների անտառ - Տեգենունգան ջրվեժ

    ✅ Նախաճաշ հյուրանոցում


    Օրը կսկսենք այցելելով Բալիի ամենագեղատեսիլ վայրերից մի քանիսը։

    ✅ Առաջին կանգառը կլինի հայտնի ճոճանակների (Bali Swing) համալիրում։ Այո՛, հենց այն ճոճանակները, որոնք դարձել են Բալիի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը։

    ✅ Մեզ սպասում են բրնձի տեռասների, բարձր արմավենիների և գետի հովտի շքեղ տեսարաններ։ Այստեղ կան բազմաթիվ լուսանկարվելու վայրեր՝ տարբեր տեսակի ճոճանակներ, «բներ», դիտահարթակներ և գեղեցիկ անկյուններ։ Ցանկության դեպքում կարող եք նաև վարձել երկար թռչող զգեստ՝ անմոռանալի ֆոտոշարքի համար։ 


    ✅ Ճաշ


    ✅ Այնուհետև կայցելենք հայտնի Կապիկների անտառը (Monkey Forest)՝ յուրահատուկ բնության արգելոց, որտեղ կտեսնենք արևադարձային անտառ, հսկայական ծառեր, լիանաներ, գեղատեսիլ գետ, քարե կամուրջներ, հին արձաններ և բազմաթիվ ազատ շրջող կապիկներ՝ այս վայրի իրական տերերին։

    ✅ Կզբոսնենք ծառերի հովանու տակ և հնարավորություն կունենանք մոտիկից հետևելու կապիկների վարքագծին։

    ✅ Խորհուրդ. 🔸Խուսափել փայլուն զարդեր կրելուց կամ արևային ակնոցներ, քանի որ հետաքրքրասեր կապիկները կարող են փորձել վերցնել դրանք:)


    ✅ Ճաշից


    ✅ Ճաշից հետո կայցելենք Տեգենունգան ջրվեժը։ Այն գտնվում է Պետանու գետի ամենաբարձր շեմքերից մեկի վրա և հեշտ հասանելի է այցելուների համար։ Ջրի հոսանքները, ժայռերի վրայով ընկնելով, ստորոտում ձևավորում են մեծ բնական լողավազան, որտեղ կարող եք մեծ հաճույքով լողալ ջրվեժի տաք ջրերում։


    ✅ Մեր խորհուրդը.


    🔸կրել հարմարավետ կոշիկ


    🔸Ձեզ հետ վերցնել լողազգեստ, սրբիչ, գլխարկ (պանամա)


    🔸Վերցնել նաև գումար՝ ըմպելիքների և հուշանվերների համար։

    ✅ Ընթրիք հոյւրանոցում

  • День 6

    Ուղևորափոխադրում Նուսա Դուա

    ✅ Նախաճաշ հյուրանոցում


    ✅ Տեղափոխում Նուսա Դուա՝ Ayodya Resort 5*


    ✅ Ընթրիք հյուրանոցում

  • День 7

    Ազատ օր օվկիանոսի ափին

    ✅ Նախաճաշ հյուրանոցում


    ✅ Հանգիստ օվկիանոսի ափին


    ✅ Ընթրիք հյուրանոցում


     

  • День 8

    Ազատ օր օվկիանոսի ափին

    ✅ Նախաճաշ հյուրանոցում

    ✅ Հանգիստ օվկիանոսի ափին

    ✅ Ընթրիք հյուրանոցում
  • День 9

    Ազատ օր օվկիանոսի ափին

    ✅ Նախաճաշ հյուրանոցում

    ✅ Հանգիստ օվկիանոսի ափին

    ✅ Ընթրիք հյուրանոցում
  • День 10

    Նուսա Պենիդա

    ✅ Նախաճաշ հյուրանոցում


    ✅ Կայցելենք Նուսա Պենիդա կղզի Բալիից 12 կմ հեռավորության վրա է գտնվում, որն իսկական թաքնված գանձ է։ Սա դրախտային կղզի է, որը հատկապես գրավում է էկոտուրիզմի սիրահարներին, սուզորդներին և Instagram-ի գեղեցիկ լուսանկարների սիրահարներին։ Կղզին հայտնի է իր բացառիկ բնական տեսարաններով և այցելուներին պարգևում է անմոռանալի տպավորություններ ու տպավորիչ լուսանկարներ։


    Կղզին այցելելիս ստեղծվում է տպավորություն, թե տեսնում եք, ինչպիսին էր Բալին մոտ 30 տարի առաջ՝ իր զբոսաշրջային զարգացման սկզբնական փուլում։ Վաղ առավոտյան իրականացվում է հյուրանոցից վերցնումը, այնուհետև մոտ 40 րոպե արագընթաց նավով ուղևորություն դեպի Նուսա Պենիդա կղզի։


    ✅ Ծրագիրը ներառում է մի քանի դիտակետերի այցելություն՝


    ✅ Kelingking Beach դիտակետ


    ✅ Broken Beach


    ✅ Angel’s Billabong


    ✅ Diamond Beach դիտակետ


    ✅ Atuh Beach դիտակետ


    ✅ Ընթրիք հյուրանոցում

  • День 11

    Մեկնում օդանավակայան

    ✅ Նախաճաշ հյուրանոցում


    ✅ Մեկնում օդանավակայան

  • День 12

    Ժամանում Երևան

    ✅ Ժամանում Երևան
Дополнительная информация

Включено

🗓Օրերը՝ 27.09 - 08.10

1 անձի մասնակցության արժեքը երկտեղանի համարում 1495000 ՀՀ դրամ

Արժեքն իր մեջ ներառում է՝

✅ Միջազգային ավիատոմս՝ Երևան - Բալի - Երևան

✅ Բարձրակարգ հյուրանոց Ուբուդում՝ Padma Ubud 5* (նախաճաշ) և Նուսա Դուայում՝ Ayodya resort 5* (նախաճաշ, ընթրիք)

✅ Դիմավորում -ճանապարհում 

✅ Սնունդ հյուրանոցում՝
🔸 Ուբուդում՝ նախաճաշ
🔸 Նուսա Դուայում՝ նախաճաշ և ընթրիք
✅ Էքսկուրսիաների ընթացքում՝ ճաշ 3 անգամ

✅ 3 Էքսկուրսիաներ՝

🔸 Բատուր հրաբուխ - Բատուր լիճ - Բեսակիհ տաճար - Ուբուդի Արհեստավորների գյուղեր - սուրճի, կակաոյի, վանիլի արևադարձային այգիներ

🔸 Բալիի հայտնի ճոճանակներ - Կապիկների անտառ - Տեգենունգան ջրվեժ

🔸 Նուսա Պենիդա կղզի - 5 հիասքանչ դիտակետ

✅ Հայ ուղեկցորդի ծառայություն ողջ տուրի ընթացքում

✅ Ռուսախոս գիդի ծառայություն էքսկուրսիաների ընթացքում

✅ Ուղևորափոխադրում ողջ տուրի ընթացքում

✅ Ճանապարհորդական ապահովագրություն

Не включено

✅ Ինդոնեզիայի վիզայի վճարը – 35 ԱՄՆ դոլար

✅ Քաղաքայիին հարկեր Բալիում - 10 ԱՄՆ դոլլար

✅ Անձնական ծախսեր

Бронирование тура
ST
/