Շրի Լանկա խմբային տուր
-
от USD 1 994Экскурсионный турПерелет включен
-
10 дней / 9 ночей
-
Месяцы: Сентябрь
-
День 1
Մեկնում
Մեկնում Զվարթնոց օդանավակայանից հայախոս ուղեկցորդի ղեկավարությամբ -
День 2
Ժամանում՝ օդանավակայան հյուրանոց
✅ Դիմավորում Շրի Լանկայի Բանդարանայիկե օդանավակայանում
✅ Տեղափոխում հյուրանոց ՝The Blue Water 5* հյուրանոց, հանգիստ և ճաշ հյուրանոցում։ -
День 3
Կանդի-Միլլենիում փղերի արգելոց-Պերադենիայի բուսաբանական այգի- Բուդդայի Ատամի տաճար -Լակսալա պետական առևտրի կենտրոն
✅ Նախաճաշ հյուրանոցում
✅ Էքսկուրսիա ռուսախոսի գիդի ղեկավարությամբ
Մեր ճամփորդությունը սկսելու է վաղ առավոտյան, շարժվելու ենք դեպի փղերի արգելոց Միլլենիում, որտեղ խնամվում և պահվում են Շրի Լանկայի սիմվոլը դարձած այս գեղեցիկ կենդանիները։ Այնուհետև այցելելու ենք Պերադենիայի թագավորական բուսաբանական այգին, որն ամենամեծն է Շրի Լանկայում և հայտնի է արևադարձային բույսերի, արմավենու և այլ բուսատեսակներով։ Չնաշխարհիկ բնությունը վայելելուց հետո կանգառ կունենանք Լակսալա պետական առևտրի կենտրոնում, որտեղ ցանկացողները կարող են փոքրիկ հուշանվերներ ձեռք բերել այս հեքիաթային վայրից։ Ծրագրի շրջանակներում, իհարկե, ունենալու ենք ճաշի ընդմիջում, ինչպես նաև թեյի և սուրճի հյուրասիրություն։ -
День 4
Ազատ օր
✅ Նախաճաշ հյուրանոցում
✅ Հանգիստ հնդկական օվկիանոսի ափին
✅ Ճաշ հյուրանոցում -
День 5
Ռավանա ջրվեժ – Փոքր Ադամի գագաթ- Էլլայի հայտնի գնացք-Դեմոդորայից դեպի Հապուտալե գնացքով ուղևորություն
✅ Նախաճաշ հյուրանոցում
✅ Էքսկուրսիա ռուսախոս գիդի ղեկավարությամբ
Առաջին կանգառը լինելու է Ռավանա ջրվեժը, որը Շրի Լանկայի լեռներում ծվարած գեղատեսիլ բնական վայր է։ Այնուհետև այցելելու ենք Փոքր Ադամի գագաթ, որի դիտակետից բացվում են չքնաղ բնության անմոռանալի տեսարաններ։ Իսկ ահա Դոմոդորայից դեպի Հապուտալե գնացքով ուղևորությունը կղզու ամենագեղեցիկ և ամենապահանջված ուղղություններից է։ Տուրի շրջանակներում այցելելու ենք նաև թեյի դաշտերով շրջապատված ինը կամարներով կամուրջ։ Ճաշի ընդմիջում նույնպես նախատեսված է։ -
День 6
Ազատ օր
✅ Նախաճաշ հյուրանոցում
✅ Հանգիստ հնդկական օվկիանոսի ափին
✅ Ճաշ հյուրանոցում -
День 7
Յալա Ազգային պարկ-Սաֆարի
✅ Նախաճաշ հյուրանոցում
✅ Էքսկուրսիա ռուսախոս գիդի ղեկավարությամբ
Այցելելու ենք Շրի Լանկայի ազգային արգելոց Յալա պարկը, որն իրական արկած է կենդանական աշխարհի սիրահարների համար։ Այգին հայտնի է ընձառյուծների մեծ տարածվածությամբ։ Հատուկ երթուղով և պրոֆեսիոնալ աշխատակիցներով իրականացվող ջիպերով տուրի ընթացքում կարող եք տեսնել փղեր, կոկորդիլոսներ, վայրի խոզեր, եղջերուներ, սիրամարգներ, արծիվներ և շատ այլ կենդանատեսակներ։ Սա հիանալի հնարավորություն է ընկղմվելու Շրի Լանկայի բնության իրական մթնոլորտում և անկրկնելի լուսանկարներ անելու։ Տուրի շրջանակներում իհարկե ընդգրկված է նաև ճաշը։ -
День 8
Ազատ օր
✅ Նախաճաշ հյուրանոցում
✅ Հանգիստ Հնդկական օվկիանոսի ափին
✅ Ճաշ հյուրանոցում -
День 9
Ազատ օր
✅ Նախաճաշ հյուրանոցում
✅ Ազատ ժամանակ
-
День 10
Մեկնում՝ հյուրանոց - օդանավակայան
✅ Տեղափոխություն դեպի օդանավակայան
✅ Վերադարձ Երևան
Включено
🗓Օրերը՝ 10․09-19․09
1 անձի արժեքը երկտեղանի համարում 725000 ՀՀ դրամ
Արժեքն իր մեջ ներառում է՝
✅ Ավիատոմսերը՝ Երևան-Կոլոմբո-Երևան
✅Բարձրակարգ հյուրանոց Շրի Լանկայում՝ The Blue Water 5*
✅Դիմավորում -ճանապարհում
✅Սնունդ 2 անգմայա Նախաճաշ և ընթրիք
✅Ճաշ 3 անգամ էքսկուրսիաների ընթացքում
✅3 Էքսկուրսիաներ՝
🔸Կանդի-Միլլենիում փղերի արգելոց-Պերադենիայի բուսաբանական այգի- Բուդդայի Ատամի տաճար -Լակսալա պետական առևտրի կենտրոն,
🔸Ռավանա ջրվեժ – Փոքր Ադամի գագաթ- Էլլայի հայտնի Գնացք - Դեմոդորայից դեպի Հապուտալե գնացքով ուղևորություն
🔸Յալա Ազգային պարկ-Սաֆարի
✅Ռուսախոս գիդի ծառայություն էքսկուրսիաների ընթացքում
✅Ուղևորափոխադրում ողջ տուրի ընթացքում
✅Հայ ուղեկցորդի ծառայություն ողջ տուրի ընթացքում
✅Ճանապարհորդական ապահովագրություն
Не включено
✅ Վիզայի վճարը – 60 դոլար✅ Անհատական ծախսեր