Հայկական խմբային տուր Կիպրոս
-
от USD 914Экскурсионный турПерелет не включен
-
8 дней / 7 ночей
-
Месяцы: Май, Июль, Август
-
День 1
Ժամանում: Օդանավակայան - Հյուրանոց
Մեկնում Զվարթնոց օդանավակայանից, հայախոս խմբի ղեկավարությամբ,
Դիմավորում Կիպրոսի՝ Լառնակայի օդանավակայնում,
տեղափոխություն Այա Նապայի Gaia Sun N Blu Boutique hotel 4* հյուրանոց և հանգիստ։ -
День 2
Այա Նապա - Լիմասոլ - Օմոդոս - Գինու գործարան - Այա Նապա
Նախաճաշ հյուրանոցում
Ռուսախոս գիդի ուղեկցությամբ էքսկուրսիա՝
Կիպրոսի կոլորիտը. Լիմասոլ – Օմոդոս – Գինու գործարան
Մեր ճանապարհորդությունը կսկսվի Լիմասոլից՝ Կիպրոսի ամենահին և ժամանակակից քաղաքներից մեկը, որտեղ հին պատմությունը միաձուլվում է ժամանակակից զարգացման հետ։ Մենք կշրջենք հին քաղաքով՝ զգալով միջնադարի մթնոլորտը, քանի որ այստեղ է ամուսնացել Ռիչարդը առյուծասիրտը Բերենգայա Նավարսկայի հետ։ Պատմական կենտրոնը գունագեղ նրբանցքներով ու հին շինություններով կպատմի քաղաքի յուրահատուկ պատմությունը։ Այնուհետև կայցելենք Լիմասոլ՝ շքեղ թաղամաս շքեղ նավերով և եզակի ճարտարապետությամբ, որտեղ հնությունը հանդիպում է ժամանակակից ոճին։
Հետո մենք կուղևորվենք Օմոդոս գյուղ, որը գտնվում է Տրոդոսի լեռների լանջերին և հայտնի է իր պատմությամբ և գինեգործությամբ։ Այստեղ մենք կայցելենք Կենարար Խաչի եկեղեցին, որտեղ պահվում է Խաչի սուրբ մասունք։ Դրանից հետո կունենանք ժամանակ հանգիստ զբոսանքի համար Օմոդոսի նեղ փողոցներով՝ վայելելով գրավիչ հանգստությունը։ Ձեզ համար կբացվեն տեղական արհեստանոցները, որտեղ կարող եք գնել յուրահատուկ արտադրանք, կամ պարզապես վայելել սուրճ հարմարավետ սրճարաններից մեկում։
Օրվա վերջում կայցելենք գինու գործարան, որտեղ ձեզ սպասում է լավագույն կիպրական գինիների համտես։ Ձեզ կներկայացնեն հնագույն գինեգործության ավանդույթների մասին, ինչպես նաև կիմանաք՝ ինչպես են ստեղծվում այդ հրաշալի խմիչքները։ Այս օրը ձեզ կպարգևի անմոռանալի տպավորություններ և վառ հուշեր։
Հիշեցում՝
Ճաշ տեղական պանդոկում և ճաշի ընթացքում տրամադրվող խմիչքները ներառված են էքսկուրսիայի արժեքում։ -
День 3
Ազատ օր
Նախաճաշ հյուրանոցում
Ազատ օր, հանգիստ ծովի ափին -
День 4
Կրուիզ մայրամուտին
Նախաճաշ հյուրարանոցում
Ռուսախոս գիդի ուղեկցությամբ էքսկուրսիա՝
Կրուիզ մայրամուտին
Հետևելով մայրամուտին մենք կուղեւորվենք դեպի առեղծվածային Ֆամագուստա, որտեղ ձեր առջև կբացվի հիանալի տեսարան ուրվականային քաղաք Վարոշայ: Մենք հնարավորինս մոտ կմոտենանք, որպեսզի դուք կարողանաք վայելել լողը թափանցիկ ջրերում և ընկղմվել քաղաքի մասին գրավիչ պատմական պատմությունների մեջ, որոնք ձեր ճամփորդությանը կպարգևեն հավելյալ խորություն և խորհրդավորություն։
Շարունակելով մեր ճանապարհը Կիպրոսի հրաշալի ափերով՝ մենք կանցնենք գեղեցիկ Ֆիգ Տրի և Կոննոս ծոցերով, որտեղ կունենաք հնարավորություն լողալու բյուրեղյա մաքուր ջրերում կամ պարզապես հանգստանալու՝ լսելով բնության խաղաղ ու հաճելի հնչյունները։ Կանգառների ժամանակ ձեզ կսպասեն թարմ մրգեր, որոնք կպարգևեն քաղցր արևադարձային նոտաներ ձեր ճամփորդությանը։
Այնուհետև մենք կանցնենք նշանավոր Կապույտ Լագունայի ջրերով՝ ։ Ձախ կողմում կտեսնենք առեղծվածային քարանձավները, որոնք ժամանակին ծառայել են որպես ծովահենների թաքստոց ինչպես նաև կանցնենք Սուրբ Անարգիրոսի վեհաշուք եկեղեցու մոտով։Մի բաց թողեք հնարավորությունը տեսնելու սիրահարների հայտնի կամուրջը և լողալ կապույտ լագունայում։ Նավում ձեզ սպասվում է համեղ ընթրիք (շվեդական սեղան), տարբեր ուտեստներով։ Այս կախարդական երեկոն կավարտվի նուրբ երաժշտությամբ՝ արեւի վերջին շողերը տեսնելով հորիզոնում։
Հիշեցում ՝ Ճաշը և խմիչքները ներառված են էքսկուսիայի արժեքում։ -
День 5
Ազատ օր
Նախաճաշ հյուրանոցում
Ազատ օր, հանգիստ ծովի ափին
-
День 6
Ավանակներով սաֆարի
Նախաճաշ հյուրանոցում
Ռուսախոս գիդի ուղեկցությամբ էքսկուրսիա՝
Ավանակներով սաֆարի
Այդ երեկո մենք կտեղափոխվենք իսկական կիպրական գյուղական հարմարավետության մթնոլորտ, կընկղմվենք ավանդույթների և համեղագույն տեղական ուտեստների աշխարհում։ Կբացահայտվենք Հալլումի հայտնի պանրի պատրաստման գաղտնիքները, որը այստեղ պատրաստում են արդեն դարեր շարունակ, և մենք ինքներս էլ հնարավորություն կունենանք դառնալ այդ կախարդական գործընթացի մի մասը։ Կլինի նաև վարպետության դաս թարմ գյուղական հացի պատրաստման վերաբերյալ, կունենանք նաև համտես ձիթապտղի յուղի իսկական կիպրական ոսկու, որն այս տարածաշրջանում ստեղծում են սիրով և խնամքով, ։ Եվ, իհարկե, մեզ սպասվում է այս հրաշալի արտադրանքների համտես, որոնք փոխանցում են տեղական խոհանոցի ողջ հմայքն ու բազմազանությունը։
Այնուհետև կգնանք ծանոթանալու ֆերմայի բարի բնակիչների՝ավանակների հետ, որոնք թույլ կտան զգալ Կիպրոսի գյուղական կյանքի իրական մթնոլորտը։
Բայց այս ամենը դրանով չի ավարտվում։ Մեզ սպասվում է տնական ընթրիք, որտեղ կհիանանք ավանդական կիպրական ուտեստներով, որոնք պատրաստվում են ընտանեկան բաղադրատոմսերով։ Թարմ կանաչիների բույրը, նուրբ մսի համը, բուրավետ բանջարեղենը… այս ամենը կպարգևի անմոռանալի պահեր:
Եվ, իհարկե, երեկոյի կուլմինացիան կլինի տպավորիչ շոուն՝ «Կիպրական գիշեր»։ Մենք մուտ կգործենք կիպրական ավանդույթների աշխարհը, կպարենք սիրտակիի ռիթմերի ներքո և կհիանանք գունեղ ներկայացմամբ՝ ավանդական պարերով շոուով։ Սա կլինի երեկո, որում կխառնվեն ոչ միայն համերն ու բույրերը, այլև վառ զգացողություններն ու ակնթարթները։
Հիշեցում ՝ Համտեսը, Ընթրիքը և խմիչքները ներառված են էքսկուսիայի արժեքում։ -
День 7
Ազատ օր
Նախաճաշ հյուրանոցում
Ազատ օր, հանգիստ ծովի ափին
-
День 8
Ժամանում
Վերադարձ Երևան
Дополнительная информация
Включено
Օրերը՝📅Մայիս 14 - 21 , արժեքը՝ 775 եվրոյին համ․ դրամ
📅Հուլիս 19 - 26 , արժեքը՝ 995 եվրոյին համ․ դրամ
📅Օգոստոս 20 - 27 , արժեքը՝ 999 եվրոյին համ․ դրամ
Արժեքն իր մեջ ներառում է՝
✅Բարձրակարգ հյուրանոց Այա Նապայի սրտում՝ Sun N Blue 4*
✅Դիմավորում - ճանապարհում
✅Նախաճաշ հյուրանոցում
✅Ճաշ 1 անգամ էքսկուրսիայի ընթացքում
✅Ընթրիք 2 անգամ էքսկուրսիաների ընթացքում
✅Էքսկուրսիաներ՝
- Այա Նապայում քաղաքային զբոսանք
- Լիմասոլ - Տրոդոս – Օմոդոս - գինու գործարան - գինու համտես - Կիպրական ավանդական ճաշ
- Ավանակներով սաֆարի - Կիպրական հացի մաստեր կլասս - Հալումնի պանրի մաստեր կլասս - Կիպրական ձիթապտղի և ձեթի համտես - Կիպրական ավանդական պարեր - ընթրիք
- Կռուիզ Կապույտ լագունա - խորհրդավոր Ֆամագուստա - Ծովահենների քարանձավ - Սիրահարների կամուրջ - ընթրիք նավի վրա
✅Գինիների համտես
✅Կիպրական հալումնի պանրի մաստեր կլասս և համտես
✅Կիպրական հացի մաստեր կլասս և համտես
✅Կիպրական ազգային պարեր
✅Ուղևորափոխադրում ողջ տուր ծրագրի ընթացքում
✅Ռուսախոս զբոսավարի ծառայություն
✅Հայ ուղեկցորդի ծառայություն ողջ տուրի ընթացքում
✅Ճանապարհորդական ապահովագրություն
✅Հյուպատոսարանի օրվա ամրագրում
✅Վիզայի աջակցություն
Не включено
Արժեքի մեջ ներառված չէ՝❌ Ավիատոմս՝ Երևան - Լառնակա - Երևան
❌ Հյուպատոսարանի վճարը՝ 23.000 դրամ
Бронирование тура
ST
/
Кипр
14.05.2026
-
,
ночей 6
6
Идет расчет
|
Взр.
0
|
Дети
0
|
|||
|
Всего к оплате
EUR
0.00
AMD
|
||||